Առաջիկա 4 օրերին Մոսկվայից Երեւան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

8

Առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երեւան չվերթ չի նախատեսվում:

Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով ասել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվւմ;