mnews

10 Հոկտեմբերի, 2017

«Առավոտ» թերթը գրում է.

Ani Product

«ԵՏՄ-ին անդամակցությունն ամեն դեպքում է անիմաստ. Տնտեսական մակարդակով այն, ըստ էության, պայմանավորված էր «ընդհանուր բիզնես-մշակույթի» կրող, լոլիկ ու ծիրան արտահանողների շահերով, քաղաքական մակարդակով էլ՝ ռուսական ֆավորիտի կարգավիճակի, ու այդպիսով էլ՝ իշխանության պահպանման ցանկությամբ։

Ani Product

Ավելին, ԵՏՄ-ին անդամակցությունը վնասակար է. դրա հերթական ապացույցը Հայաստանի բնակիչները կրկին կզգան ընդամենը երեք ամիս հետո, երբ ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերը կսկսեն գործել, ու մոտ 800 ապրանքատեսակ, այդ թվում՝ սննդամթերքի շատ տեսակներ, կթանկանան՝ առաջացնելով այլ ապրանքների և ծառայությունների թանկացման շղթայական ռեակցիա»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման պարագայում հայ տնտեսվարողները կկարողանա՞ն ԵՄ շուկայում գործել, և Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն արդյոք ինքնաբերաբար անիմաստ չի՞ դառնա»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս