21 Հուլիսի, 2017

«Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրեն պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքի՝ գույքի աճուրդներ բաժնից: Կայ­քից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանու­թյունն ինչ գույք է վաճառքի հանել:

Ani Product

Վերոնշյալ սպասարկման օբյեկտի նվազագույն գինը սկսվում է 4 միլիոն 400 հազար դրամից: Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներն են: Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահան­ջում է 14 միլիոն 288 հազար ներդրում: Մրցույ­թը կայանալու է օգոստոսին:

Ani Product

Շահվերդյան փողոցի 18 հասցեում նույնպես Երևանի քաղաքապետարանը գույք է վաճառում՝ կրկին հասարակական սպասարկման օբյեկտ, և 236,60 քմ շենք-շինության համար սահմանել է 18 միլիոն 200 հազար դրամ նվազագույն գին: Այս օբյեկտի գնման դեպքում ներդրման չափը սահմանված է 22 միլիոն 884 հազար դրամ:

Գարեջրագործների 74/2 հասցեում վերակա­ռուցվող շինությունը, որը նույնպես հասարակա­կան սպասարկման օբյեկտ է և կարող է լինել մինչև 2 հարկ, արժե 2 միլիոն 600 հազար դրամ ՝ պայմանով, որ այս գործում ներդրվի 11 միլիոն 254 հազար դրամ:

Գ. Մահարու 39/9 հասցեում էլ Երևանի քաղաքապետարանը օտարման ենթակա գույք ունի: 328 քմ շինությունը նույնքան հողով արժե 6 մի­լիոն 400 հազար դրամ, որի գնման դեպքում պահանջվում է 14 միլիոն 760 հազար դրամ ներդրում: Այս հասարակական օբյեկտը, սակայն, մեկհարկանի է:

Քաղաքապետարանը բնակելի տուն-գրասենյակ էլ է վաճառքի հանում, Էրեբունի 1 հասցեում 240,72 քմ տարածքի նվազագույն գինը 6 միլի­ոն 100 հազար դրամ է, որի համար կպահանջ­վի 21 միլիոն 664 հազար դրամ:

Խաղաղ Դոնի փողոցում՝ 27/4 հասցեում էլ բազմաֆունկցիոնալ օբյեկտ է Երևանի քաղաքապետարանը վաճառում: Վերակառուցվող շինու­թյունը կարող է ունենալ մինչև 5 հարկ և արժե 9 միլիոն 200 հազար դրամ, ներդրման չափը աճուրդի պահանջներում նշված է 69 միլիոն 174 հազար դրամ:

Մեկ այլ հասարակական օբյեկտ էլ քաղաքապե­տարանը վաճառում է էրեբունի փողոցի 29/1 հասցեում, որի նվազագույն գինը 5 միլիոն դրամ է: Ներդրում այս կառույցի համար նախատեսվում է 11 միլիոն 803 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս