Առաքել Մովսիսյանի ճակատագիրն անորոշ է

1

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) դեռ չգիտի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր թեկնածության հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում:

«Դեռ չգիտեմ` կուսակցությունը խորհրդի նիստում կորոշի ու մինչեւ ամսի հինգը պարզ կլինի»,-ասաց նա:

Նշենք, որ բացի Առաքել Մովսիսյանից, Հանրապետական կուսակցությունից շատ պատգամավորներ կան, որոնց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը դեռ անորոշ է մնում: Նրանց ճակատագիրը կորոշվի հունվարի 26-ին կայանալիք Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում: