Ավելի քան 700 աշակերտ դեմ է դուրս եկել Արարատի մարզպետին

2

Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում իրավիճակը կրկին լարված է: Արտաշատի թիվ 5 միջնակարգ դպրոցի ավելի քան 700 աշակերտներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ Արարատի մարզպետարանի դիմաց:

Աշակերտները դժգոհ են մարզպետի այն որոշումից, ըստ որի դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանը ազատվել է աշխատանքից: Աշակերտները պահանջում են մարզպետից չեղարկել անարդարացի որոշումը: