Արամ Կարախանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

2

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2020 թվականի մայիսի 5-ի N158-Ա հրամանով Արամ Կարախանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։

Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

Ամուսնացած է։