Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

3

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատավճիռը։ Նշենք, որ գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործը՝ կարճվել։

Հիշեցնենք, որ  համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Նա  մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։

Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։ Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։