2 Նոյեմբերի, 2016

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա որդու հետ տարաձայնություններ ունեցած Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը օրերս այցելել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և փորձել ԱԺ ընտրություններից առաջ Էջմիածնում ձայներ ապահովելու դիմաց ՀՎԿ ցուցակում իր համար անցողիկ տեղի շուրջ պայմանավորվել։ Արթուր Բաղդասարյանը հանուն Էջմիածնի կարծես չի մերժել:

Ani Product

Նշենք, որ ՀՎԿ-ին միացած կուսակցությունների ղեկավարները պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և բարձրացնել Արթուր Բաղդասարյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, քանի որ նա չի կատարել իր խոստումը և խորհրդարանական ընտրությունների ցուցակում իրենց խոստացված տեղերը չեն ապահովվել»։

Ani Product

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Լրահոս