31 Հոկտեմբերի, 2017

7 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերություն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Արմեն Սիմոնյանից հօգուտ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձվի 1 միլիոն 730 հազար դրամ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա հայցը:

Ani Product

Նկատենք, երբ այլ մարմիներ են դատարան դիմում ընդդեմ «Սլավ Գրուպ»-ի, դատաքննության փուլում հրաժարվում են իրենց հայցից: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը աղբահանության համար շուրջ 2 միլիոն դրամի չափով դատական հայց էր ներկայացրել պատգամավորին պատկանող ընկերությանը, իսկ ահա ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվել էր հայցից: Ստացվում է, որ պատգամավորը կարողանում է ուրիշներին դատի տալ եւ հաղթել, բայց երբ նրա դեմ է որեւէ մեկը քայլ իրականացնում, ճանապարհի կեսից հանձնվում է:

Ani Product

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս