8 Հուլիսի, 2017
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով երեկ բեկորային վիրավորում ստացած 3 զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել, նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:

«Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- մանրամասնեցին հոսպիտալից:

Ani Product

Երկրորդ զինծառայողի մոտ, որի վիճակը ևս ծանր է գնահատվում, դրական տեղաշարժ չկա:

Ani Product

«Միացված են շնչառական ապարատին, 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա, նրա վիճակը երեկվանից գնահատվում է նորմալ, նրա վիրավորումը ոտքի շրջանից է»,– ասացին հոսպիտալից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս