25 Նոյեմբերի, 2019

Արարատի մարզի Արմաշ համայնքը Հակոբ Զեյնալյանը ղեկավարում է 2000 թվականից։Այս տարիներին համայնքի սուղ միջոցներով բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել։ 

Ani Product

– Պարոն Զեյնալյան, ինչպե՞ս է ապրում Արմաշ գյուղը, արմաշցին, ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:

Ani Product

-Մեր գյուղացիների սոցիալական վիճակը առանձնապես չի տարբերվում ամբողջ Հայաստանի բնակչության վիճակից: Թեև՝ Արմաշ համայնքի առանձնահատկությունն այն է, որ բնակչության մոտ 80 տոկոսն աշխատանք ունի գյուղում ,մի մասն աշխատում է «Մանանա Գրեյն»-ում ,մյուս մասը զբաղված է ձկնաբուծարանում աշխատանքով,մոտ 180 հոգի պետական կառույցներում՝՝ դպրոց,մանկապարտեզ,գյուղապետարան,գրադարան,Արմաշ առողջության կենտրոնում և այլն…կամ կարելի է ասել մոտ 550 աշխատատեղ կա գյուղում ,որը մեծ հաջողություն եմ համարում : 650 տնտեսություն,2700 բնակչություն ունի գյուղը, որտեղ փակ դռներ չկան, արտագնա աշխատանքի մեկնողներ կան իհարկե, սակայն այս տարի ավելի քիչ են հակված դեպի Ռուսաստան աշխատանքի մեկնելուն:

-Արմաշ գյուղն ի՞նչ հիմնախնդիր ունի:

– 2000 թ.-ից, երբ ընտրվել եմ գյուղապետ, բազում խնդիրներ կային. խմելու ջուր չկար, մարդիկ հարևան համայնքից էին այն բերում, մինչդեռ այսօր մատերի վրա կարելի է հաշվել հիմնախնդիրները: Արված աշխատանքների մասին խոսելիս նշեմ, որ չնայած մեծամասշտաբ գործեր չունենք կատարած, այդուհանդերձ, այս ընթացքում իրականացվածը նպաստել է բնակչության սոցիալական, կենցաղային խնդիրների բարելավմանը: Խոսքը, մասնավորապես, գյուղամիջյան ու դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման մասին է, ինչը գյուղի համար 1 խնդիրն է եղել: Գյուղացու համար շատ կարևոր է դա` հատկապես աճեցրած բերքի տեղափոխման, իրացման առումով:

-Արմաշ համայնքում այս պահին սուբվենցիոն ծրագրով ի՞նչ  աշխատանքներ են իրականացվում։

-Մարզային ներդրումային ծրագրով Արմաշում այս պահին շինարարական մեծ աշխատանքներ են իրականացվում։ Համայնքում 3,7կմ լուսավորություն է անցկացվել ,գյուղամիջյան և կենտրոնական փողոցները լուսավորված են,որը կատարվել է համաֆինանսավորմամբ։ Գլոբալ մեծ աշխատանքներն եմ նշում այս պահին․ խմելու  ջրի խնդիրն է կարգավորվել՝ ջրագծի խողովակներ են կառուցվում մոտ 2,6 կմ,ի դեպ նշենք, որ միակ համայնքն է ,որտեղ 130 դրամ է ջրի արժեքը։ Ասֆալտապատման և փոսալցման աշխատանքեր են կատարվում համայնքում ՝ 50.քմ փոսալցման ,և 2100քմ․ասֆալտապատում գյուղամիջյան փողոցները կրկին համաֆինանսավորմամբ։

Կարող եմ ասել,որ Արմաշ համայնքում այս տարի բավականին էին կատարված և ներդրումային և համայնքային սուղ միջոցներից տրամադրված գումարները, սակայն արդյունքն ակնհայտ է՝Արմաշ համայնքում շուրջ 45 մլն դրամի աշխատանքներ  իրականացվեցին։

Նշեմ , որ գյուղի մանկապարտեզը գործում է անխափան,վերանորոգման աշխատանքեր են կատարվել ,ինչպես Կառավարության ծրագրով ,նաև գյուղապետարանի բյուջեից։Մշտապես գտնվում է գյուղապետարանի ուշադրության կենտրոնում: Գյուղապետարանը շենքն ենք մասնակի, բյուջեի հաշվին վերանորոգել,կարգի են բերվել մի քանի աշխատասենյակներ:

-Ի՞նչպես են նշվում տոները՝ Արմաշում:

Ավանդույթի ուժով և մեծ տոնակատարությամբ նշում ենք մայիսի 9-ը` հրավիրում վետերաններին ու ազատամարտիկներին,  մարտի 8-ը, ևս ավանդույթ դարձած, նշում ենք Կանանց տոնը, հարյուրավոր նվերներ ենք բաժանում թոշակառուներից սկսած մինչև երիտասարդ կանանց ու աղջիկներին…

Համայնքը և, մասնավորապես, նրա մարզամշակութային կյանքը զարգացնելու հարցում որևէ տարակարծություն կամ թյուր ըմբռնում չկա և չի կարող լինել: Համախմբված են, միասին են աշխատում: Համայնքապետի  հավաստմամբ, այս ամենն ստեղծվել է համագյուղացիների հանդեպ ունեցած հարգանքով և  ամեն լավի հիմքում ընկերական սերն ու նվիրումն է: Արդյունքում համայնքն այսօր ճանաչված է հանրապետությունում, արված աշխատանքն արժանիորեն է գնահատվել:

Դպրոցը շնչում, ապրում է ազգային, հոգևոր արժեքներով, մեր պատմության արժանահիշատակ դեպքերն ու իրադարձություններն են նրա պատերից ներս պատկերավոր ներկայացված, միջանցքով սփռված ծաղկե բացատն է աչք շոյում…
Դպրոցում կատարվել են մոտ 30 մլն դրամի շինաշխատանքներ՝ներքին հարդարման և ցանկապատման:
 Հայեցի կրթություն, դաստիարակություն, որ կոչված է հայրենի երկրի վաղվա քաղաքացու ճիշտ կողմնորոշմանը: Նաև`մարդասիրության դասեր, որ շատ կարևոր ու առանցքային է մեր այս ժամանակներում: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պարտադիր նրա տուն-թանգարան են այցելում…

Արմաշ գյուղ կատարած մեր այցելության ընթացքում պարզեցինք մի շատ կարևոր հանգամանք. Հակոբ Զեյնալյանի ղեկավարած շուրջ 19 տարիները զուր չեն անցել: Այդ է վկայում այն առաջընթացը, որ ակնառու է գյուղական այս համայնքում, նաև՝ գյուղացիների կողմից հնչեցրած դրական ու լավատեսական արձագանքները։

Մեզ մնում է միայն  արմաշցիներին ու նրանց ղեկավարին  մաղթել հաջողություն, իսկ ապագայում՝  նորանոր ձեռքբերումներ…

Mnews.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս