Արմավիրում 22-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել. նա գրություն է թողել

1

Գիշերը սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Այգեվան գյուղի դաշտեր, որպեսզի օգնություն ցույց տա 22-ամյա մի երիտասարդի։ Բժիշկներն արձանագրել են նրա մահն ու տեղեկությունը հայտնել իրավապահներին։

Երիտասարդի ընտանիքի անդամները նրա դին գտել են դաշտի ծառից կախված։

Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։ Գյուղում խոսում են, որ երիտասարդն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել մեքենայի վրա։ Նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն ու խնդրել, որ երեխաներին լավ նայեն։

Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա

Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում