1 Փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։

Ani Product

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված ու մինչ բժիշկները կպայքարեին փոխգնդապետի կյանքի համար, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնմունքիի պետ, Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։

Ani Product

Մանրամասները` այստեղ:

Լրահոս