28 Հունվարի, 2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ազատ Շահգելդյանը և ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունվարի 13-ին՝ կեսօրին, Ձորաղբյուրում գտնվող իրենց հողատարածքում «ՏՏ» տեսակի ատրճանակով պատահաբար կրակել է:

Ani Product

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցի արդյունքում ձախ ոտքի մասում հրազենային վնասվածք է ստացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Գրիգորյանը:

Ani Product

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահգելդյանը ոստիկաններին է ներկայացրել «ՏՏ» տեսակի ատրճանակը և հայտնել է, որ այն գտել է իրենց հողատարածքում՝ հաստաբուն ծառի փչակից՝ պոլիէթիլենային տոպրակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահգելդյանը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է իր հորը՝ Վրեժ Շահգելդյանին, ով մահացել է 2017 թ.-ի հունիսի 3-ին՝ առողջական խնդիրների պատճառով: Այդ զենքը նա բերել է սահմանամերձ գոտուց և եղել է Ազգային ժողովի պատգամավոր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած Զ. Գրիգորյանը Ա. Շահգելդյանի հորաքրոջ որդին է:

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Ա. Շահգելդյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Լրահոս