«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական և անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:Գեղարքունիքի մարզպետի հաշվին առկա է 40 մլն-ից ավելի ՀՀ դրամ: Բավականին վերջերս՝ ըստ հայտարարագրի, Բոթոյանը 30 մլն-ի ժառանգություն է ստացել: Վերջինիս եկամուտներն այս տարի կազմել են 32 մլն ՀՀ դրամ:
Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան է: Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որևէ բառ չի ասել:
ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը նախկին ՕԵԿ-ական է և պատգամավոր ընտրվել էր հենց այս կուսակցությունով: Բոթոյանն այն ժամանակ լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Լրահոս
-
Ահազանգ ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեսպանատներում պայթուցիկ սարքի առկայության մասին
-
ԲԴԽ նախագահ չի ընտրվել. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
Մարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խաչ է կրում, թե այն կեղծ է իրականում. Politik.am
-
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարվել է 54-ամյա տղամարդ, կասկածյալը կինն է. Shamshyan. com
-
Adjarabet.am և Vivarobet.am կայքերի օգտատերերի հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ
-
Բերձորը կհանձնվի թշնամուն. Հոխիկյան
-
Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
-
Ջրվեժում բակում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել
-
Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին
-
Մանրամասներ` Ապարանի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին
-
ՀՀ-ի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում. Արարատ Միրզոյանն ընդունել է Սանջայ Վերմային
-
Գագիկ Բեգլարյանը Հյուսիսային պողոտայում 11 հատ բնակարան և այլ շինություններ ունի. Կբռնագանձե՞ն
-
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
Եթե Բերձորը պահելու նպատակ ունենային, կգտնեին պահելու ճանապարհը. Թևան Պողոսյան
-
Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (լուսանկար)
-
Պետք է հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ․ Թորոսյան
-
Նիկոլն անցել է բարոյականության բոլոր սահմանները, և շարունակում է հետապնդել Թովմասյանների ընտանիքին
-
Հասանովը հրամայել է բանակին պատրաստ լինել կանխելու հայ ռեւանշիստների սադրանքները
-
Արմեն Խաչատրյանը` հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»
-
Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա...
-
Նիկոլը հիմա կլինիկական մահվան մեջ է, դա կտևի 3, թե 6 ամիս, էական չէ. Վահե Հակոբյանի ծավալուն հարցազրույցը
-
Որոնք են «Արմնյուզ»-ի կապուղու համար մրցույթի 4 հայտատուները. «Հրապարակ»
-
Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, այժմ ընդդիմադիր պատգամավորը. «Ժողովուրդ»
-
Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են. ինչ են քննարկել
-
Արտակարգ դեպք Բաղրամյան պողոտայում. Opel-ը բախվել է BMW-ին հետապնդող պարեկների մեքենային
-
Վարդազարյանի ձայնագրության նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ
-
Սերժ Սարգսյանի սիրելիից մինչև դատապարտյալ
-
ՔՊ-ական պատգամավորը տարեկան ստանում է 282 միլիոն դրամ եկամուտ
-
342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին. Ծովինար Վարդանյան
-
Գեղամ Մանուկյանի կալանավորված որդուն ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների