1 Մարտի, 2017

 Չնայած նախազգուշացումներին՝ Հայաստանում նախընտրական կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ գիշերը թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի թիմակիցների միջեւ բախում է եղել։ Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ 

Ani Product

Ավելի ուշ ոստիկանության մամուլի ծառայությունից «Հրապարակին» հայտնեցին, որ իրենց մոտ ոչինչ չի արձանագրվել, որեւէ ահազանգ չկա, որեւէ քաղաքացի չի դիմել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել նաեւ ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, ով նշեց, որ որեւէ տեղեկություն չունի, առաջինը մեզնից է իմացել, որ միջադեպ է եղել։ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ օրվա ընթացքում կփորձի թեկնածուների հետ զրուցել։  

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս