3 Սեպտեմբերի, 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ani Product

Ժամը 18:30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Հրազդանի կիրճում թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Անժելա Թորոսյանին պատկանող Toyota մակնիշի 77 AC 774 համարանիշի ավտոմեքենան:

Ani Product

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից գողացել են Ա. Թորոսյանի պայուսակը, կոսմետիկան և խոշոր չափի գումար: Հանցագործը կամ հանցագործները կոտրել են ավտոմեքենայի դռան ապակին: Նույն օրը Հրազդանի կիրճում գտնվող «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Լուսինե Յուզբաշյանին պատկանող SAAB մակնիշի 546 AC 61 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան նույնպես թալանել են դռան ապակին կոտրելու միջոցով և այնտեղից գողացել են Լ. Յուզբաշյանի՝ ով աշխատում է Մարտին Սթար ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ՝ պայուսակը, որում եղել է օծանելիք և խոշոր չափի գումար:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

2 գողությունների փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել:

 

Լրահոս