ԴԱՀԿ նախկին խոսնակը նշանակվել է Էներգետիկայի նախարարության լրատվական բաժնի պետ

0

 ԴԱՀԿ նախկին խոսնակ Ռիմա Եգանյանը նոր աշխատանքի է անցել՝ կրկին նույնատիպ գործառույթներով։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի գործընկերներ, այսօրվանից աշխատում եմ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում որպես տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ: Վստահ եմ՝ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի»։

Նա նաև կոնտակյտային տվյալներ է թողել, որով կարող ենք իր հետ կապ հաստատել։ Հեռ.+374 (0)11 52-88-48, էլ. փոստ՝ information@minenergy.am