Դանիել Իոաննիսյանը «անհետացել» է Վանեցյանի մասին գրառում անելուց հետո

1
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի էջը անհետացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից։

Իոաննիսյանը «անհետանալուց» առաջ մի քանի գրառում էր կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին։ Գրառումներից մեկում նա, մասնավորապես, գրում է․«ԱԱԾ ծառայողները, ընդհանուր առմամբ, Արթուր Վանեցյանի մասին երկու հետաքրքիր բան են ասում.
– Ոնց Սերժին է գցել, տենց էլ մի օր Նիկոլին կգցի,
– Իրա գալուց հետո մեր հիմնական գործը թողած «եսիմիչով» ենք զբաղված»,-գրել է ՀԿ ղեկավարը։ Էջի ջնջվելուց առաջ նա գրել էր, որ չի վախենում Վանեցյանից և պատրաստվում է բացահայտումներ անել։

Հիշեցնենք, որ Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ևս «Ֆեյսբուք»-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին  բացասական գրառում անելուց հետո անհետացավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից։ Հետագայում հայտնվեցին նաև տեղեկություններ, որ նա հեռացվել է աշխատանքից։

Աղբյուր՝ Politika.am