Դատախազությունն ուսումնասիրել է Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառումը

2

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառումը:Հ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ նյութերն ուսումնասիրվել են, սակայն քրեական վարույթի հիմքեր եւ առիթներ չկան:

Ռուզաննա Խաչատրյանն իր առաջին սկանդալային գրառման մեջ թաքնված տեքստով բացահայտում էր արել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ զարտուղի ճանապարհներով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մասին:

Ռուզաննա Խաչատրյանը, մասնավորապես, գրել էր. «….աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության եւ պետության համար կարեւորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում եւ բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաեւ այդ աղջկա ատամները եւ հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… »:

Սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է, որ խոսքը ներկայիս ՊՆախարար Վիգեն Սարգսյանի մասին է:

Ռուզաննա Խաչատրյանի ամբողջական գրառումը՝ այստեղ.

armtimes.com