19 Հունվարի, 2017

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը:

Ani Product

Նախարարը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ, մասնավորապես ազատությունից զրկված անձանց երկրորդական մասնագիտական բուժօգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

Ani Product

Հաջորդը, Արփինե հովհաննիսյանի փոխացմամբ, այն է, որ անհրաժեշտ է վերազինել հիվանդանոցը եւ վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության:

Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ Արդարադատության նախարարությունը առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ:

Կա նաև այլ տարբերակ. եթե որոշում կայացվի, հիվանդանոցը չփակել, ապա Քրեակատարողական վարչության ենթակայությունից հիվանդանոցը տեղափոխել կամ արդարադատության նախարարության, կառավարության կամ էլ առողջապահության նախարարության ենթակայությանը:

Hayeli.am

Լրահոս