29 Նոյեմբերի, 2017

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ հրապարակվեց լրագրող Սիրանուշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցի առնչությամբ որոշումը։

Ani Product

Դատարանը մերժեց լրագրողի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի։

Ani Product

Լրագրողն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջել էր պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև հաստատել իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և գենդերային խտրականության ենթարկվելու փաստը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված ոստիկանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը, թե «Խոսքից այն կողմ գործ չեք տեսնում», Վլադիմիր Գասպարյանը լրագրողին պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Tert.am

Լրահոս