19 Հոկտեմբերի, 2017

«Առավոտ» թերթը գրում է. «Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում Անդրանիկի փողոցի վրա ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում:

Ani Product

Այստեղ որոշ դեղատների միջև ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է:

Ani Product

Կարելի է ենթադրել, որ Բանգլադեշի բնակիչները վատառողջ են ու դեղերի մեծ պահանջարկ կա, որ կողք կողքի այսքան դեղատներ կա:

Դեղերի բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը բացահայտեց գաղտնիքը. դեղատան բիզնեսով զբաղվողները, հիմնականում մեծ փողեր ունեցողները իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, և եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է:

Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս