3 Դեկտեմբերի, 2016

Օրերս աշխատանքից ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Աբրահամյանը, որը նախարար Արտեմ Ասատրյանի մտերիմ ընկերն է, նոր պաշտոն կստանա նախարարությունում՝ կնշանակվի «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն:

Ani Product

Նոր պաշտոնի տեղափոխման պատճառն այն է, որ իշխանությունները ցանկանում են այստեղ ներդնել բազա, համակարգ, որով կվերացնեն փողով հաշմանդամության կարգ, թոշակ ձեւակերպելու պրակտիկան: Իսկ թե ով կփոխարինի նրան Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, սկզբնապես քննարկվում էր երկու թեկնածուի անուն: Նրանցից մեկը պետի տեղակալ Սմբատ Սաիյանն է, որը դիտարկվում է նաեւ որպես պոտենցիալ սոցապփոխնախարար՝ նախարարություններում վերջին օպտիմալացումներից ու մաքրազարդումներից հետո:

Ani Product

ՍԱՊԾ պետի պաշտոնի մյուս հավակնորդը, որը երեկ արդեն նշանակվեց այս պաշտոնին, դրսից է` Արտակ Ղազարյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եղբայրը:

Նշենք, որ Արտակ Ղազարյանը վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս ինթերնեյշնլ» ընկերությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ սոցիալական ապահովության ծառայությանը, կենսաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը

։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս