25 Հոկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին` ընդգծելով որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինիի հետ զրույցում պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:

Ani Product

Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ ՀՀ պաշտոնյաները դժգոհում են հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներից. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել աշխատանքների որակի վերաբերյալ: Կարեն Կարապետյանն էլ երկու անգամ դիտողություն էր արել շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ու, փաստորեն, խնդիրները շարունակում են մնալ:

Ani Product

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է գրելու, որ 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար, չնայած, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս