20 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած սահմանապահի դանակահարություն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել:

Ani Product

Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շ.-ին: Վերջինս դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:

Ani Product

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս