Երբ աշխատանքային վերելքը պայմանավորված է պատվախնդրությամբ ու աշխատելու պատրաստակամությամբ

723

 Հազվադեպ է պատահում, երբ մարդու անունն առաջ է անցնում այն կրողից և դառնում խորհրդանիշ: Այդպիսի խորհրդանիշ է Մակար Ալեքսանի Պետրոսյան անուն- ազգանունը, որն իր ՄԱՊ տառադարձությամբ Հայաստանում և նրա սահմաններից դուրս էլ ընկալվում է որպես որակի և պատասխանատվության, եռանդի և աշխատասիրության խորհրդանիշ:

Բոլորին են հայտնի «ՄԱՊ» ընկերության խմիչքներն ու պահածոները, իսկ ընկերության տնօրենը, Մակար Պետրոսյանը, աչքի է ընկնում աշխատելու, ստեղծելու, արտադրելու անսպառ ներուժով ու պատրաստակամությամբ, անմիջականությամբ, մարդու մեջ առաջինը մարդուն գնահատելու, հարգելու կարողությամբ: Մակար Պետրոսյանը ծնվել է 1982թ. Բամբակաշատ գյուղում:

Աշխատելու անսպառ եռանդն էլ, ասում են, ժառանգել է Մակար պապից՝ ում անունը պատվով ու հպարտությամբ է կրում: Ով տարիներ շարունակ եղել է Բամբակաշատի կոլտնտեսության նախագահը և իր գործունեությամբ վաստակել բոլորի սերն ու վստահությունը: Պատվախնդրությունը, պատասխանատվությունը ու բոլոր մարտահրավերներին դիմակայելու պատվախնդրությունն էլ հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից է բաժին հասել նրան: Ինքը՝ Մակար Պետրոսյանը բավական երիտասարդ էր, ընդամենը 22 տարեկան, երբ ստանձնեց ընկերության փոխտնօրենի պարտականությունները, իսկ 2006թ-ից առայսօր նա ընկերության գլխավոր տնօրենն է: Եվ նրա աշխատանքային ընթացքը լավագույնս վկայում է, որ Մակարը իր գերդաստանի արժանի հետնորդն է:

“ՄԱՊ” ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը: Գործարանը, որը հիմնադրվել է դեռևս 1942 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, որպես “ՄԱՊ” ընկերւթյուն, սպառողների մոտ հայտնի է բարձրակարգ ալկոհոլային խմիչքների լայն տեսականիով` հայկական կոնյակ, խաղողի և մրգա- հատապտղային գինիներ, մրգային օղիներ և այլն, ինչպես նաև բանջարեղենի ու մրգերի վերամշակման բարձրորակ արտադրանքով “ՄԱՊ”-ը վաղուց է արժանացել իր սպառողի վստահությանը և իր ամուր դիրքերն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում (մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և այլն): Սակայն գործելու ներուժը չի կարող պարփակվել, եթե իրացման եզրեր է փնտրում. Չնայած երիտասարդ տարիքին, Մակար Պետրոսյանը ՀՀ-ում Մոլդովայի հանրապետության պատվավոր հյուպատոսն է: Նրա անմիջական ջանքերով այսուհետ Կիևյան 8 հասցեում գործելու է Մոլդովայի հյուպատոսությունը: Ինչպես նշեց Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանը, պատվավոր հյուպատոսության բացումով երկու երկրների բարեկամական կապերի ու հարաբերությունների էլ ավելի ակտիվ զարգացման ազդակ է ու երաշխիք: Իսկ Մակար Պետրոյանի խոսքով՝ Հյուպատոսությունը մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա և նրա դերն ու նշանակությունը կայանում է նրանում, որ ծառայելու է Հայաստանում և Մոլդովայում առևտրատնտեսական և մշակութային կայնքի զարգացմանը:

Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման շարժընթացը և զարգացման նոր հեռանկարները, բարձրագույն մակարդակով զարգացող քաղաքական երկխոսությունը մեծապես նաև Մակար Պետրոսյանի գործունեությամբ են պայմանավորված:

Վստահությունը, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ու բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու խորացմանը, պայմանավորված են ոչ միայն երկրների միջև զարգացման տեսանելի հեռանկարները՝ տնտեսական համագործակցությունից մինչև զբոսաշրջություն բարձր է գնահատում նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ում համոզմամբ պատվո հյուպատոսության բացումը էլ ավելի կնպաստի փոխշահավետ և արդյունավետ աշխատանքին՝ լավագույն խթան հանդիսանալով և տնտեսական, և հումանիտար համագործակցության ոլորտում:Մակար Պետրոսյանի աշխատանքային ու մասնագիտական, այլև անձնային որակներով, երբեէ չհիասթափեցնելու փորձով ու գործելու պատրաստակամությամբ:

Երկու երկրների միջև զարգացման տեսանելի հեռանկարները՝ տնտեսական համագործակցությունից մինչև զբոսաշրջություն բարձր է գնահատում նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ում համոզմամբ պատվո հյուպատոսության բացումը էլ ավելի կնպաստի փոխշահավետ և արդյունավետ աշխատանքին՝ լավագույն խթան հանդիսանալով և տնտեսական, և հումանիտար համագործակցության ոլորտում:

Լիլիթ Ավետիսյան