8 Հունվարի, 2018
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոցում գտնվող վիրավոր ոստիկանը քիչ առաջ մահացել է: Մեզ հասած տեղեկություններով, նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ուներ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր` ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշիև «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ. Գասպարյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն։  «ԲՄՎX6»-ի վարորդը, ով դեպքի վայրից փախուստի էր դիմել, հայտնի Ճվճվ Արոյի որդին է: Նրան այսօր ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխել:

Ani Product
Ani Product

 

Լրահոս