Երևանում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ-ի տնօրենին. գումարը կազմում է 13 մլն դրամ

3
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մարտիրոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ավտոմոթորս» ՍՊԸ –ում՝ որպես տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: