Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանին ՀՀ դատարանը զրկեց նաև իրավունքներից. ՀՔԱՎ

1
 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին: Սույն գործով 2015 թ. նոյեմբերի 17-ին կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց տուժող Հայկ Խաչատրյանի և տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասը (դատական քննության սահմանները): Միջնորդությունը հիմնավորվել է նրանով, որ ամբաստանյալներ Մ. Միքայելյանը և Մ. Մկրտչյանը որևէ կապ չունեն Հայկ Խաչատրյանի մահվան հետ: Մեղադրող դատախազ Ա. Եղիազարյանը չառարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատաքննության ընթացքում հիմնավորվել է Հայկ Խաչատրյանի մահվան և ամբաստանյալների գործողությունների միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը, առարկելով միջնորդության դեմ, դատարան ներկայացրած իր դիրքորոշման մեջ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ դատախազ Ա. Եղիազարյանի, հայտարարում է, որ որևէ պարտավորություն չունի ՄԻԵԿ 3-րդ (խոշտանգումների արգելում) և 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածների խախտման փաստով արդյունավետ քննություն իրականացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/490774/