Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել ու տալիս. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

1
 Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն մի տարի է լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով։ Նախ տեղյակ ե՞ք, որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի (որն ի դեպ փոփոխական է կախված շատ հանգամանքներից, օր.՝ ժամանակ կար, որ Դավթաշենում 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով կամ նույնիսկ փոխանակել են Մոսկվայի 4 տոմսի հետ), այլ կադաստրային արժեքի վրա։ Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ, որպեսզի ներդրումնր ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ։ Չէ՞ որ այդ ներդրումներից, հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը ,քան այդ հողի իրական արժեքն է։

Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»։ Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել ու տալիս։ Եթե էդ կամազները «բարեգործություն» են, բա բյուջեի փողերով առած կամազներն ո՞ւր են։ Գոնե գիտակցո՞ւմ ես, որ դա է հենց կոռուպցիա կոչվածը։

Հ.Գ. Հա, մեկ էլ խլնքոտներիդ ու ոջլոտներիդ ասա լեզուները մտցնեն իրենց համապատասխան տեղը, որովհետև իրենք չեն դատվելու…»: