«Էջմիածնում պարեկային ժամ է». նախկին քաղաքապետի եղբորորդին և Արթուր Թումանյանը հիվանդանոցում են. նոր մանրամասներ

18
Երեկ, ժամը 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը:

«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի: Այս մասին քիչ առաջ հայտնեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը՝ անդրադառնալով այսօր ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ Հրաչիկ Աբգարյանի՝ Էջմիածնում պարեկային ժամ է: Նա պնդում է, որ միջադեպը հրահրել են Կարեն Գրիգորյանն ու իր թիմակիցները.«Իրանք են էկել մեր թաղերը: Սա ազգիս վերջն ա, ազգիս խայտառակությունը: Վերջ»,-եզրափակեց Հրաչիկ Աբգարյանը:

Աբգարյանը հույս ունի, որ ոստիկանությունը օբյեկտիվ քննություն կիրականացնի, և իրական մեղավորները կպատժվեն:
Արտակարգ դեպք Էջմիածնում. կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (լուսանկարներ)Արտակարգ դեպք Էջմիածնում. կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (լուսանկարներ)Արտակարգ դեպք Էջմիածնում. կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (լուսանկարներ)Արտակարգ դեպք Էջմիածնում. կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (լուսանկարներ)