16 Փետրվարի, 2018

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշում է կայացվել պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրելու մասին: «Այսօր նա արդեն հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից»,- այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում կառաջադրի պատգամավորներից նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:

Ani Product

Փաստորեն, երբ Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ անդամ` վայր դնելով պատգամավորական լիազորությունները, նրա փոխարեն խորհրդարան կգա ջավախահայ Տաճատ Վարդապետյանը: Մինչ այդ հիշեցնենք, որ Թովմասյանը ողջ գիտակից կյանքում տենչացել է ՍԴ անդամ դառնալ, միգուցեեւ ՍԴ նախագահ: Այս տարվա մարտին կլրանա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, ու նա վայր կդնի լիազորությունները: Բայց հետաքրքիրն այն է, որ Հրայր Թովմասյանը մշտապես հերքել է ՍԴ անդամ դառնալու մասին լուրերը: Այնինչ` ինչպես տեսնում ենք, նրա երազանքը կատարվեց:

Ani Product

Լրահոս