«Թույների Մհերի» որդին մատաղի բաժանման արարողություն է կազմակերպել

10

«Թույների Մհերի» որդին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան` Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կազմակերպել է մատաղի բաժանման արարողություն:

«Սիրելի՛ մասիսցիներ, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, իմ նախաձեռնությամբ, Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցու բակում, ժամը 13.00- ին տեղի կունենա մատաղի բաժանման արարողություն։ Այնուհետև` ժամը 18.00- ից սկսած, Մասիս քաղաքի նորաբաց այգում տեղի կունենա մեծ համերգ` հայկական շոու-բիզնեսի ամենատարբեր աստղերի մասնակցությամբ։

Սիրով սպասում ենք բոլորիդ…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Համբարձումյանը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am