19 Ապրիլի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը:

Ani Product

Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար և բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլևս չեն լինելու կառավարությունում և գործադիր իշխանության մեջ ընդհանրապես:

Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

 

Լրահոս