mnews

10 Հոկտեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին չի աջակցի ՀՀԿ-ական 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:

Ani Product

«Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ՝ հիմա էլ շատ չի տուժի: Նենց չի, որ դեմ եմ, կողմ եմ: Ամեն դեպքում տառապյալ փորձը կա»:

Ճշտող հարցին՝ չե՞ք աջակցի, Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս