mnews

3 Փետրվարի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար:

Ani Product

Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կա՛մ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կա՛մ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս