3 Ապրիլի, 2018
 «Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ani Product

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:

Ani Product

Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս եւ դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս