mnews

13 Հոկտեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Երեկ կառավարության նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ երկարացվում է ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը: Այդ ժամկետի ավարտից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի, այն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մեջ:

Ani Product

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստի» սեփականատերը որոշված է՝ «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյան. սա կդառնա նրա հայաստանյան հերթական, բայց հաստատապես ոչ վերջին ձեռքբերումը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս