4 Հունիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը եղել է բավական խորհրդանշական:

ՀՀԿ-ն իր ռևանշիստական նկրտումներն այլևս կապում է ռուսական աջակցության հետ, և Կարապետյանը դիտարկվում է որպես ռուսական շահերի ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀԿ-ի խնդիրն է ապացուցել ռուսական իշխանական շրջանակներին, որ Հայաստանի նոր իշխանությունը փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը` Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց: Իսկ եթե Ռուսաստանն ուզում է Հայաստանը հետ բերել իր ազդեցության տիրույթ, ապա պետք է աջակցի ՀՀԿ-ին՝ օգնելով նրան վերադարձնել կորսված իշխանությունը:

Մնում է միայն պարզել, թե արդյոք ռուսներն ունեն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս