mnews

27 Դեկտեմբերի, 2016

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն սկսել է ակտիվորեն գրառումներ կատարել Ֆեյսբուքում։ Նախօրեին նա հայտարարել է, թե քաղաքականությամբ զբաղվելու առաջնահերթ քայլը պետք է լինի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելը։ Օհանյանը հայտարարում է, որ սխալ է մոտեցումը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի կարողանա կարգավորել Ղարաբաղի հարցը, մրցակցել Ադրբեջանի հետ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և տնտեսական դաշտում՝ ստիպելով, որպեսզի Բաքուն թողնի ռազմատենչությունն ու գնա փոխհամաձայնության»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս