mnews

10 Հոկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական շուկա է մուտք գործում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղևորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ:

Ani Product

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա լավ մշակված գովազդ էր` ուշադրություն գրավելու համար, և կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության պաշտոնական կայքէջից պարզեց, որ 10 հազարանոց տոմսեր այլևս չկան: Իսկ ահա հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: Փաստորեն, իշխանությունների հայտարարած «բաց երկնքի քաղաքականությունը» գնալով փակվում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս