mnews

9 Նոյեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն:

Ani Product

Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ընդ որում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, որը հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է:

Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները և դուրս նետել պատուհաններից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս