mnews

10 Հոկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ այդպես էլ անհայտ մնաց, թե «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից ով էր մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: ՀՀ ոստիկանությունն և քննչական կոմիտեն բավարարվեցին տեղի ունեցածի արձանագրությունով:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց Կոմիտեն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված էր, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի: Ընդ որում, լուրեր կան, որ նա մի քանի օր ելումուտ է արել բանկում և համարվում է «Կոնվերսբանկի» «VIP» հաճախորդ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ էլ գնացել էր գործարք անելու: Թե ինչ է տեղի ունեցել, որ նա հանկարծ որոշել է կառավարչին սպառնալ՝ բանկը կպայթեցնի, անհայտ է: Բայց փաստ է մի բան, որ նա ամենևին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի և երեկ արդեն իրավապահների համար:

Անհասկանալի է, թե ինչու են նրա ինքնությունը գաղտնի պահում, կամ նա ինչպես է գրավոր «վտանգավոր սպառնալիք» ներկայացրել, եթե տեղեկություն չկա անգամ, որ զինված է եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս