5 Ապրիլի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Ինչպես հայտնի է` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համա­ձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:

Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարա­գայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գևորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկա­յանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս