3 C
Yerevan
Ուրբաթ, Փետրվար 21, 2020

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Սամվել Բաբայանին ազատազրկման դատապարտած դատավորը

1

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին բնակարան և ավտոմեքենա չունենալը չի խանգարում, որ դրամական միջոցները տարեցտարի աճեն:

Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ եթե դատավորը 2012 թվականին ունեցել է 4 միլիոնի չափ դրամական միջոց, ապա այն 2013-ին վերածվել է 5.5 մլն դրամի, 2014-ին` 6 մլն դրամի, 2015-ին` 7 մլն դրամի, 2016 թվականին` 10 մլն դրամի:

Բացի այս՝ անցած տարվա ընթացքում դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 547 հազար դրամ և վարձակալության դիմաց ստացած 8 մլն 586 հազ դրամը: Թե ինչ են դատավորից վարձակալել, պաշտոնական փաստաթղթում որևէ բան նշված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ դատավորի տիկնոջ` Լուսինե Մնացականյանի ունեցածը միայն չոր աշխատավարձն է, որ ամսական կազմում է 235 հազար դրամ:

Ի դեպ, դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց Իգլայի գործով վճիռը և Սամվել Բաբայանին ազատազրկման դատապարտեց վեց տարի ժամկետով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում