mnews

14 Փետրվարի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձևավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաև նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը: Ըստ այդմ, հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին:

Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին:

Փաստորեն, միջազգային հանրության մոտ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է պատմում Հայաստանում ժողովրդավարության, մամուլի և խոսքի ազատության մասին, բայց իրականում երկրի ներսում փորձում է վերածնել խորհրդային կարգերը, երբ անգամ լրջագույն աղետների մասին տեղեկություններն իշխանությունները թաքցնում էին` փոխարենը մամուլին ստիպելով գրել առաջավոր կթվորուհիների ու գերազանցիկ բանվորների մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս