11 C
Yerevan
Շաբաթ, 27 Փետրվարի, 2021

«Ժողովուրդ». Լևոն Ալթունյանն իր արտահայտած մտքերի ձեռքը կրակն է ընկնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դեմ կրկին քարոզչական արշավ է սկսվել, որի պատճառը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նրա արտահայտած միտքն է:

Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պետք է պատվաստել հենց 13 տարեկանից, առողջապահության նախարարը հղում էր արել հարցումների արդյունքներին, որոնց համաձայն` Հայաստանում «մինչև 15 տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունի»: Ընդ որում, լրագրողի ճշտող հարցին՝ խոսքը մինչև 15 տարեկանների՞ մասին է, Ալթունյանը կրկին տվել էր դրական պատասխան:

Սակայն, ինչպես և սպասելի էր, նախարարի դեմ սկսած արշավից հետո ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն տարածեց՝ սրբագրելով նախարարի ասածները, թե իբր նա այլ բան է նկատի ունեցել:

Սա առաջին անգամը չէ, երբ Լևոն Ալթունյանն իր արտահայտած մտքերի ձեռքը կրակն է ընկնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում