«Ժողովուրդ». Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպացի պատվիրակները կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում: Ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական գործիչ, լրագրող, ով այցելում է Արցախ, մեխանիկորեն հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում, ենթադրվում է, որ այդ պատվիրակության անդամները, քաղաքական գործիչները ևս կհայտնվեն այդ ցուցակում:

Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ցուցակում կարող են հայտնվել նաև նշված պատվիրակության անդամները. ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է իր աշխատանքները` փորձելով ազդել այդ մարդկանց վրա:

Հավելենք, որ պատվիրակության կազմում են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ Տանզանիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Եվրոպայի տարբեր երկրներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում