mnews

24 Հունվարի, 2018

Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել:

Ani Product

Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի և ձվի շուկաները:

Ani Product

Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի և շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի:

Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո և՛ կարագի, և՛ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի և շաքարավազի միջազգային շուկաներում:

«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց կապ հաստատել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ, սակայն ապարդյուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս